Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԿԱՆ» ՍԿՍՈՒՄ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ

Դեկտեմբեր 08,2009 00:00

Աշտարակի «Միկա» ֆուտբոլային ակումբը նոր մրցաշրջանին նախապատրաստությանը ձեռնամուխ է լինելու արդեն դեկտեմբերի 14-ից: Թիմն իր բազայում կնախապատրաստվի մինչեւ դեկտեմբերի 31-ը: Ամանորի եւ Ծննդյան տոների ավարտից հետո՝ հունվարի 7-ին, տասնօրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Վերադառնալով Երեւան՝ Արմեն Ադամյանի սաները կմեկնեն Անթալիա, որտեղ նախատեսված է հավաքի երկրորդ փուլը (հունվարի 20-ից փետրվարի 3-ը): Դրան կհաջորդի եւս մի հավաք ԱՄԷ-ում կամ Կիպրոսում: Թիմի եզրափակիչ  հավաքը նշանակված է Մալագայում, որտեղ ստուգողական հանդիպումներ են պլանավորված «Զենիթի», «Սատուրնի» եւ Մոսկվայի «Դինամոյի» հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել