Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 08,2009 00:00

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ ԴԱՆԴԱՂԵՑՆՈՒՄ ԵՆ ԾԵՐԱՑՈՒՄԸ

Ինչպես ցուց տվեցին գերմանացի գիտնականների հետազոտությունները, ֆիզիկական մարզումները կարող են դանդաղեցնել օրգանիզմի ծերացումը՝ մոլեկուլյար մակարդակով:
Համբուրգի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ երկար ժամանակ մարզվող միջին տարիքի մարդկանց տելոմերները ավելի քիչ են կրճատվում, ի տարբերություն այն մարդկանց, որոնք ակտիվ կենսակերպ են վարում:
Տելոմերները նուկլեոտիդների հարաբերականորեն կարճ վերջավորություններ են ԴՆԿ քրոմոսոմների վերջում: Դրանք անհրաժեշտ են ԴՆԿ-պոլիմերազայի ճիշտ աշխատանքի համար, որը բջջի կիսման ժամանակ կրկնապատկվում է: Ամեն բաժանման հետ տելոմերը կրճատվում է: Երբ հետագա կրճատումը անհնար է դառնում, բջիջը դադարում է բազմանալ: Ենթադրվում է, որ հենց սա է ընկած կենսաբանական ծերացման հիմքում: Տելոմերները ի վիճակի են երկարացնել տելոմերազայի ֆերմենտը, սակայն մեծահասակ մարդկանց մոտ այն ակտիվանում է միայն բջիջների ակտիվության դեպքում: Այս գյուտի համար գիտնականներ Ջեկ Շոստակը, Էլիզաբեթ Բլեքբերն ու Կերոլ Գրելդերը Նոբելյան մրցանակ են ստացել այս տարի:
Հետազոտության մեջ մասնակցել են միջին տարիքի պրոֆեսիոնալ թեթեւատլետներ եւ վազորդներ, որոնք միջինում 35 տարի զբաղվել են սպորտով: Մյուս խմբում ընդգրկվել են մարդիկ, ովքեր նստակյաց կյանք են վարում: Պարզվեց, որ պրոֆեսիոնալ մարզիկների մոտ տելոմերազայի եւ տելոմերների ակտիվությունը զգալիորեն բարձր է նստակյաց կյանք վարողների համեմատ:
Գիտնականները նշում են, որ արդյունքների ճշգրտությանը կարող էին խանգարել որոշ գործոններ, որոնք հաշվի չէին առնվել կամավորներին ընտրելու ժամանակ, սակայն ստացված արդյունքները վկայում են, որ, այդուհանդերձ, ֆիզիկական մարզումները դանդաղեցնում են ծերացումը:

ՎԱՏ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆՈՒՄ Է ՌԱՑԻՈՆԱԼ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ

Նեգատիվ էմոցիաները խթանում են կրիտիկական մտածելակերպը: Այսպիսի եզրակացության է եկել Նոր Հարավային Ուելսի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Ֆորգասի գլխավորած ավստրալացի գիտնականների խումբը: Գիտնականները փորձարկման մասնակիցներին ցույց են տվել համապատասխան ֆիլմեր՝ նրանց տրամադրությունը բարձրացնելու կամ վատացնելու համար:
Փորձարկումներից մեկի ժամանակ կամավորներին առաջարկվել է հայտնել իրենց կարծիքը մի քանի «ուրբանիստական լեգենդների» եւ ասեկոսեների մասին: Պարզվել է, որ փորձարկման մասնակիցներից նրանք, ովքեր վատ տրամադրություն ունեին, ավելի քիչ էին հակված հավատալու առաջադրված տեղեկություններին, քան նրանք, ում տրամադրությունը բավականին բարձր է եղել: Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ վատ տրամադրության դեպքում մարդիկ ավելի քիչ են հակված ընդունել տարերային որոշումներ: Բացի այդ, փորձարկման մասնակիցները, որոնց մոտ առկա էին նեգատիվ էմոցիաներ, ավելի մանրակրկիտ էին հիմնավորում իրենց պատասխանները եւ ավելի քիչ էին անճշտություններ թույլ տալիս որեւէ դեպք նկարագրելիս: Ֆորգասի կարծիքով, հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ վատ տրամադրությունը նպաստում է ինֆորմացիայի նկատմամբ ավելի ուշադիր եւ ծանրակշիռ վերաբերմունքին, ինչպես նաեւ օգնում է ավելի պրակտիկ որոշումներ կայացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել