Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկնակի ասֆալտ

Դեկտեմբեր 09,2009 00:00

\"\"ՀՀ կառավարության հատկացրած 350 միլիոն դրամով վերաասֆալտապատվել է Ալագյազ-Արթիկ միջմարզային նշանակության ավտոմայրուղին: Դրանից 12,4 կմ ճանապարհահատվածը բաժին է ընկնում Արագածի տարածաշրջանին (մինչեւ Հնաբերդի խաչմերուկ): Նախորդ տարի կատարված աշխատանքները հասցվել էին ծրագրային ավարտին, սակայն մնացել էր թերավարտ. ասֆալտը փռվել էր բարակ շերտով եւ ձմռան ընթացքում հատվածաբար քանդվել ու քայքայվել էր: Այս տարվա աշնան առաջին ամիսներին փռվեց ասֆալտի կրկնաշերտը եւ ճանապարհը փրկվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել