Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՅԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԸՆԿՆՈՒՄ Է

Դեկտեմբեր 09,2009 00:00

ԱՄՆ-ում ընկել է նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը: Այս մասին են վկայում CNN-ի անցկացրած հարցումները, որոնց տվյալներով, Օբամայի գործունեությունը նախագահի պաշտոնում ներկայումս ողջունում է ամերիկացիների 48%-ը: Փորձագետները նշում են, որ դեռ նոյեմբերին ողջունողների թիվը 55% էր կազմում: Սոցիոլոգների խոսքով, նախագահի վարկանիշի անկումը հիմնականում պայմանավորված է երկրի վատ տնտեսական վիճակով եւ գործազրկության բարձր մակարդակով: Աֆղանստան լրացուցիչ 30 հազար զինվորական ուղարկելու մտադրությունը գոհացրել է հարցվածներին. այս հարցում նրանց 60%-ը պաշտպանում է նախագահին: Ըստ CNN-ի՝ Օբաման միակ նախագահը չէ, ում վարկանիշը պաշտոնավարման առաջին տարում 50%-ից ընկնում է: 1981թ.-ին Ռոնալդ Ռեյգանի վարկանիշը կազմել է 49% եւ չի բարձրացել 2 տարվա ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031