Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկը հիմա «լիցքավորված հրացան» է

Դեկտեմբեր 11,2009 00:00

\"\"Առաջին թեթեւագույն քաշային կարգում WBC/WBA վարկածներով չեմպիոնական գոտիների տիրակալ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը, նույն ինքը՝ «Կատաղի Ցուլը», եւ նրա տիտղոսների հավակնորդ մեքսիկացի Թոմաս Ռոհասը, որը կրում է WBC-ի ժամանակավոր գոտին, մենամարտից առաջ համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել: Մեքսիկացին լրատվամիջոցներին հայտարարել է. «Ես պատրաստ եմ շաբաթ օրվա՝ երկու գոտիների դիմաց մեկի համար մենամարտին եւ Վախթանգից կխլեմ նրա գոտիները: Նա լավ բռնցքամարտիկ է, բայց ես պատրաստ եմ նրա հետ մենամարտել, քանի որ դա ինձ համար կարեւոր մարտ է: Նա ուժեղ է, սակայն՝ ոչ անպարտելի: Ես շատ հարվածներ եմ հասցնելու եւ դրանք լինելու են ուժեղ: Վախթանգը բազմաթիվ լավ մրցակիցների հետ է հանդիպել, բայց ինձ նմանի հետ՝ երբեք: Ուրախ եմ ԱՄՆ վերադառնալու համար, սակայն մեր մարտը նվիրում եմ իմ հարազատ քաղաքին՝ Վերակրուսին (Մեքսիկա)»:
Վիկն իր հերթին չի կասկածում իր հաղթանակին: «Ռոհասի թիմը կարող է հավատալ ինչի ասես,- հայտարարել է վանաձորցին:- Նրանք ասում են, որ ինձ նոկաուտի՞ են ենթարկելու եւ խլելու են գոտինե՞րս: Ինչպե՞ս է նման բան նրանց մտքով անցնում, երբ ես հաղթել եմ բոլոր նրանց, ում հետ նա հանդիպել է: Հիմա Ռոհասն իրեն համարձակ է պահում: Բայց երբ ռինգում տեսնի ինձ, ծնկները կդողան: Ես նման եմ լիցքավորված հրացանի եւ պատրաստ՝ Թոմասին գետնին տապալել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031