Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամը՝ տարվա մարզիկ

Դեկտեմբեր 11,2009 00:00

\"\"Անցած շաբաթ IBF-ի վարկածով աշխարհի չպարտված չեմպիոն եւ գերմիջին քաշային կարգում «Super Six» գերմրցաշարի առաջատար Արթուր Աբրահամը Գերմանիայում կրկին ընտրվեց տարվա «Բեռլինյան լավագույն մարզիկ»:
Այդ առիթով 29-ամյա «Արքա Արթուրը» Բեռլինի «Estrel Convention» կենտրոնում կազմակերպված մեծարման երեկոյի ժամանակ մրցանակն ստանալով՝ ասել է. «Ես անչափ ուրախանում եմ այս մրցանակի համար: Սա իմ երկրպագուների հաղթանակն է եւ ես շնորհակալ եմ նրանցից»:
Աբրահամի մարզիչ հանրահայտ Ուլլի Վեգները «Մենեջեր/Մարզիչ» անվանակարգում նույնպես զգալիորեն շրջանցել է մյուս հավակնորդներին՝ ճանաչվելով առաջինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել