Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՈՒՀԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Դեկտեմբեր 12,2009 00:00 Share

Հայաստանն ու Լատվիան որպես փոքր երկիր միմյանց նման են՝ փոքր շուկայով եւ համաշխարհային շուկայում իրենց տեղը գրավելու ձգտումով: Մյուս ընդհանրությունը Լատվիայի հետ այն է, որ 2 երկրներն էլ երկար ժամանակ գոյատեւել են մեկ պետության՝ ԽՍՀՄ-ի կազմում: Երեկ հայ-լատվիական բիզնես-ֆորումի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նրա խոսքերով՝ «Այդ հարցում հնարավորություն կա միավորելու ջանքերը՝ մեծ շուկաներ դուրս գալու համար: Այս առումով Լատվիան կարող է աջակցել Հայաստանին՝ եվրոպական շուկայի յուրացման հարցում: Հայաստանը, իր հերթին, կարող է կամրջել Լատվիան Մերձավոր Արեւելքի հետ»:

Էկոնոմիկայի նախարարը, ըստ «tert.am»-ի, խոսել է նաեւ Եվրամիության հետ համագործակցության մասին. «Լատվիան՝ որպես ԵՄ անդամ, կարող է օրինակ ծառայել եւ ուղեկցող կողմ հանդիսանալ եվրաինտեգրման հարցում: Հայաստանը պատրաստ է բանակցություններ վարել ԵՄ-ի հետ՝ ազատ առեւտրի մասին համաձայնագրի վերաբերյալ»:

Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանն էլ խոսելով հայ-լատվիական հարաբերությունների մասին, նշել է, որ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ կարող է համագործակցություն հաստատվել բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, տեքստիլ արտադրության, ինչպես նաեւ սննդամթերքի ոլորտում: Ըստ Ռ. Հարությունյանի, Լատվիան Հայաստանի համար կարող է պատուհան լինել եվրոպական շուկայում մեր արտադրանքների առաջխաղացման համար. «Դա չի նշանակում միայն կոնյակի վաճառքը, այլեւ կիսաֆաբրիկատները: Դրա հաշվին հնարավոր կլինի մեծացնել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել