Արձագանքելով «Առավոտի» երեկվա «Ներդրում չկա՞, կամ էլ կա՝ արդյունք չկա» հրապարակմանը, որտեղ անդրադարձել էինք Նորք-Մարաշ համայնքում հաճախակի տեղի ունեցող էլեկտրաէներգիայի խափանումներին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից հայտնեցին, որ ներդրումները սկսվել են 2003 թվականից: Իսկ ինչ վերաբերում է բարձր լարման մալուխագծերին, ապա, ըստ ընկերության պատասխանատուների, դրանք արդեն իսկ փոխվել են, եւ գործընթացը շարունակվում է:


















































