Լրահոս
Օրվա լրահոսը

Համ լատինոս, համ միասեռական

Դեկտեմբեր 12,2009 00:00

\"\"Կալիֆոռնիայի Ասամբլեայի՝ նահանգի օրենսդիր հավաքի ստորին պալատի նախագահ կդառնա լատինամերիկացի, անթաքույց համասեռամոլ Ջոն Պերեսը: Ինչպես գրում է San Francisco Chronicle-ը՝ Պերեսի թեկնածությունը ստացավ օրենսդիր դեմոկրատների միաձայն հավանությունը, եւ նա հունվարին պաշտոնապես կստանձնի ղեկավար պաշտոնը:

Պերեսը արհմիութենական եւ քաղաքական գործիչ է Լոս Անջելեսից եւ Կալիֆոռնիայի Ասամբլեայում է 2008-ից: Ասամբլեայի խոսնակի դերում 40-ամյա դեմոկրատ Պերեսը փոխարինելու է իր սեւամորթ գործընկեր Քերեն Բասսին: Մեկնաբանելով իր ընտրությունը՝ Պերեսն ասել է. «Կարծում եմ, որ դա ավելի շատ խոսում է Կալիֆոռնիայի մասին, քան իմ: Դա նշանակում է, որ Կալիֆոռնիայում յուրաքանչյուրն ունի ձայնի իրավունք, եւ յուրաքանչյուրն իր լուման է ունենում ընդհանուր գործի մեջ»:

Նա կդառնա առաջին անթաքույց միասեռականը օրենսդիր մարմնի խոսնակի դերում, եւ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները ողջունում են այդ իրադարձությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել