«Եթե Լեռնային Ղարաբաղն անկախություն հռչակի, ապա Ռուսաստանը պետք է ճանաչի այն»,- ըստ tert.am-ի՝ նման հայտարարությամբ երեկ հանդես է եկել ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին՝ հանդես գալով Մոսկվայում Եվրոպական եւ ասիական մեդիաֆորումին, որը կազմակերպվել էր ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի կողմից: «Այլապես Ադրբեջանը եւ Հայաստանը երբեք չեն պայմանավորվի, թե ում կազմում պետք է լինի Լեռնային Ղարաբաղը: Ես հայամետ կամ ադրբեջանամետ դիրքորոշում չունեմ»,- նշել է ռուս քաղաքական գործիչը: Լրագրողի այն հարցին, թե ինչպիսի՞ն է Ռուսաստանի դերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, Ժիրինովսկին պատասխանել է. «Մենք չէինք ցանկանա, որպեսզի Թուրքիան այդ մերձեցումն օգտագործի ողջ Հարավային Կովկասում իր ազդեցությունը մեծացնելու համար: Իսկ նման ծրագրեր նրանք ունեցել են»: Ռուսաստանին, նրա խոսքերով, խաղաղություն եւ հանգստություն է պետք Հարավային Կովկասի տարածաշրջանում: «Եթե դա ապահովվի, ապա թող Հայաստանը մերձենա ում հետ ցանկանում է, լինի դա Թուրքիան, Իրանը, Վրաստանը, թե Ադրբեջանը: Իսկ եթե ագրեսիա լինի, ապա մենք կկանգնենք զոհ-երկրի կողքին եւ ամբողջությամբ կոչնչացնենք ագրեսորին»,- եզրափակել է Ժիրինովսկին:


















































