Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցավարները «Հատիսին» գցեցին

Դեկտեմբեր 12,2009 00:00

\"\"Մրցավարների աչառու խաղավարությունն ընթացավ ամենայն հավանականությամբ՝ «Չեվակատայի» սեփականատեր Արկադի Պողոսյանի գիտությամբ կամ հրահանգով: Բասկետբոլի Եվրոպայի գավաթի 2009/10 թթ. խաղարկության 5-րդ փուլում Երեւանի «Հատիս» կանանց թիմը Վոլոգդայում հյուրընկալվեց տեղի «Չեվակատային» եւ պարտվեց 82:91 հաշվով:

«Հատիսի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ տանտերերը մեր թիմի նկատմամբ առավելության հասնել կարողացել են միայն բացահայտ մրցավարական կողմնակալության շնորհիվ, ինչում հայ մարզասերներին համոզելու նպատակով ակումբի ղեկավարությունը մտադիր է խաղի տեսագրությունը Երեւանում հեռարձակել հեռուստատեսությամբ: Կայքը «Հատիսի» երկրպագուներին վստահեցնում է, որ տեսաերիզը դիտելով՝ նրանք կհամոզվեն, որ այդպիսի կողմնակալություն չի եղել անգամ Աթենքում եւ Ստամբուլում, որտեղ նույնպես մրցավարներն ավելի բարի աչքով են նայել դաշտի տերերին:

Այս խաղից առաջ «F» խմբում միայն «Չեվակատան» էր, որ տանուլ էր տվել նախորդ բոլոր չորս հանդիպումները եւ իրավիճակը ինչ-որ ձեւով շտկելու միակ հնարավորությունը եղել է «Հատիսի» նկատմամբ ինչ գնով էլ լինի հաղթանակ տանելը, այն էլ՝ առնվազն 4 միավորի առավելությամբ (նրանց երեւանյան հանդիպումն ավարտվել է մեր աղջիկների հաղթանակով՝ 103:99): Դաշտի տերերն անազնիվ ճանապարհով հասան նպատակին:

Ինչեւէ: Եղածը՝ եղած է: Հիմա հաջորդ փուլ անցնելու համար ամեն բան կախված է դեկտեմբերի 17-ին «Միկա» ակումբի դահլիճում կայանալիք «Հատիս»-«Բեշիկթաշ» խաղից եւ նույն օրը Վոլոգդայում «Չեվակատայի» եւ «Աթինաիկոսի» հանդիպման արդյունքից:

Խմբային մրցաշարի վերջին տուրից առաջ «F» խմբի մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:

1. Աթինաիկոս 5 4 1 431-346 9

2. Բեշիկթաշ 5 3 2 365-385 8

3. Հատիս 5 2 3 405-446 7

4. Չեվակատա 5 1 4 405-429 6

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել