Լրահոս
Օրվա լրահոսը

Եռակի չեմպիոնն ու մարմնամարզությունը

Դեկտեմբեր 12,2009 00:00

\"\"Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրն էր օլիմպիական եռակի չեմպիոն, լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանը: 80-ամյա չեմպիոնը հայ մարզիկներից միակն է, ում հաջողվել է երեք անգամ Օլիմպոսի գագաթ բարձրանալ: Նրա անվամբ կա նաեւ վարժություն՝ «Ազարյանական խաչ», Ալբերտ Ազարյանին նաեւ կոչում են «Օղակների արքա»:

1964-ին Ազարյանը հիմնադրել է մարմնամարզության դպրոց, որն այժմ ունի շուրջ 400 սան, որոնց մեջ կան նույնիսկ 5 տարեկաններ: Ա. Ազարյանը նշեց. «Մեր դպրոցը մի ընտանիք կարծես լինի, այնտեղ երիտասարդ սերնդին մարզում են իմ սաները»: Նշենք, որ Ալբերտ Ազարյանի անունը կրող դպրոցի սաները Եվրոպայի երիտասարդական եւ մեծահասակների տարբեր առաջնություններում հաջողությունների են հասնում: 80-ամյա չեմպիոնը երեկ խոսեց նաեւ մարմնամարզության ոլորտի առանձնահատկություններից ու դժվարություններից եւ գոհունակությամբ նշեց, թե ուրախ է, որ մեծացել է հենց այս ասպարեզում: Երեկ նաեւ կազմակերպվել էր Ազարյանի եւ օլիմպիական չեմպիոններ Հրանտ Շահինյանի, Իգոր Նովիկովի անվանական նամականիշերի շնորհանդեսը: Ալբերտ Ազարյանի փոխանցմամբ՝ շարունակաբար նամականիշեր կթողարկվեն մեր 13 օլիմպիական չեմպիոնների անուններով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել