Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշաքար՝ Թբիլիսիում

Դեկտեմբեր 12,2009 00:00

\"\"
Աշխարհի չեմպիոններ Տիգրան Պետրոսյանը եւ Նոնա Գափրինդաշվիլին:

Հայաստանում Վրաստանի դեսպանատան տարածած տեղեկության համաձայն, Թբիլիսիում կտեղադրվի շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշատախտակը: Նախաձեռնությունը Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանինն է, գործին աջակցել է Վրաստանի շախմատի ֆեդերացիան: Հուշատախտակը տեղադրվելու է այն տան պատին, ուր 1929-1946 թվականներին բնակվել է Տիգրան Պետրոսյանը:

Նախքան հուշաքարի բացումը՝ դեկտեմբերի 2-9-ը Թբիլիսիի շախմատի պալատում տեղի է ունեցել մեծ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանին նվիրված արդեն վեցերորդ ավանդական հուշամրցաշարը, հաղթող է ճանաչվել գրոսմայստեր Դավիդ Ջոջուան: Տիգրան Պետրոսյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ մրցաշարին «ՆՏՆ» անունն է տրվել. հայտնի շախմատիստներ Նոնա Գափրինդաշվիլիի, Տիգրան Պետրոսյանի եւ Նանա Ալեքսանդրիայի անունների սկզբնատառերը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել