Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԲԵՐՆ ՈՒ ՓԱՐԱՋԱՆՈՎԸ

Դեկտեմբեր 12,2009 00:00

Երեւանի Սերգեյ Փարաջանովի անվան տուն-թանգարանի հրավերով Հայաստանում են գտնվում Սերբիայի մշակութային հուշարձանների պահպանության գործակալության տնօրեն Տիբոր Վայդան եւ նույն գործակալության աշխատակից Դրագան Իլիչը: Երեկ, ըստ aysor.am-ի, սերբ հյուրերը, Հայաստանում Սերբիայի պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի հետ միասին հանդիպեցին լրագրողներին: «Նովի Սադ քաղաքի մեր գործակալության նպատակն է մշակութային արժեքները պահպանել եւ կապեր ստեղծել մեր երկու ժողովուրդների միջեւ»,- նշեց Տիբոր Վայդան եւ հավելեց, որ ժամանակին Փարաջանովի անունը թաքնված է եղել ու գաղտնի է պահվել, եւ իմանալով, որ Հայաստանում Փարաջանովի անվան տուն-թանգարան կա, հյուրերն այցելել են՝ ծանոթանալու Սերգեյ Փարաջանովի կյանքին եւ գործունեությանը: «Իմանալով, որ Փարաջանովը մեծ արվեստագետ է, հենց այդ նպատակով էլ եկել ենք Հայաստան, որպեսզի ինչ-որ բան տանենք Նովի Սադ, եւ մեր համաքաղաքացիներին ցույց տանք, թե ինչ ասել է Փարաջանով»,- ընդգծեց Տ. Վայդան: Սերբիայի պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը իր հերթին նշեց, որ հայ-սերբական մշակութային կապերը ունեն շուրջ 750 տարվա պատմություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել