Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՏՎԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԴԵՄ

Դեկտեմբեր 18,2009 00:00

\"\"Հորդանանի թագուհի Ռանիան կոչ է արել ավելի կոշտ պատիժներ կիրառել, այսպես կոչված, «պատվի սպանություններ» իրագործողների դեմ: Որպես կանոն, այս սպանությունների թիրախ են դառնում այն կանայք, ովքեր պատվազրկում են իրենց ընտանիքները: Ըստ թագուհու, կործանարար այս ավանդույթը տարածվել է երկրում: Ավելին, այս կարգի հանցագործություններն արդեն նորություն չեն Եվրոպայում, որտեղ մարդու իրավունքներն առաջնահերթ են:
Միայն Հորդանանում տարվա մեջ կատարվում է 25 նման սպանություն, որի համար պատժի առավելագույն ժամկետը 3 տարի ազատազրկումն է: Երկրի կառավարությունը փորձում է այն դարձնել 5 տարի:
Հաճախ սպանությունները շատ դաժան են: 17-ամյա մի պատանի սպանել էր իր 13-ամյա քրոջը՝ այն բանից հետո, երբ նրա մոտ հայտնաբերել է հեռախոսահամարներով թղթի կտոր: Անմիջապես աղջկան մեղադրել են օտար տղամարդկանց հետ կապեր ունենալու մեջ, ինչը ընտանիքի համար խայտառակություն է:
Բավական հաճախ դեռատի մուսուլմանուհիներին բռնաբարում են իրենց եղբայրները: Դրանից հետո աղջիկներին սպանում են, քանի որ անառակության մեղքը, միեւնույն է, ընկնում է կնոջ վրա: Նշենք, որ Ռանիան դարձել է առաջադեմ արաբների խորհրդանիշը: Հաճախ նա առանց չալմայի հայտնվում է հասարակության մեջ, համագործակցում է իրավապաշտպան կազմակերպությունների հետ եւ պայքարում է կանանց իրավունքների համար: Թագուհին համարվում է «Twitter» սոցիալական կայքի ամենաակտիվ օգտվողներից մեկը: Նրա ամուսինը՝ Աբդուլահ թագավորը փորձում է նույնպես որդեգրել եվրոպական ապրելաոճ: Ասում են, թե նա մայրենիին ավելի վատ է տիրապետում, քան՝ անգլերենին:
Մինչդեռ երկրի խոշոր իսլամական կուսակցության առաջնորդն ասում է, թե խնդիրը արհեստականորեն ուռճացվել է, եւ կառավարությունը փորձում է մեր հասարակությունը դարձնել եվրոպական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել