Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ «ԴԵՄ» Է

Դեկտեմբեր 19,2009 00:00

«Մարդու իրավունքներ 96» կուսակցությունը երեկ հրապարակել է «Հայ-թուրքական արձանագրություններ» սոցիոլոգիական հարցման արդյունքները, որն անց է կացվել դեկտեմբերի 11–15-ը՝ հեռախոսային հարցման եղանակով: Երեւանի 600 բնակիչներից արձանագրությունների վավերացման օգտին արտահայտվել է 23,5 տոկոսը, դեմ՝ 49,5 տոկոսը, 27 տոկոսը դժվարացել է պատասխանել: Պատասխանելով Ս. Սարգսյանի կողմից արձանագրությունների նախաձեռնության հիմնական պատճառին առնչվող հարցին՝ հարցման ենթարկվածների 26,5 տոկոսը նշել է Հայաստանի տնտեսական վիճակի բարելավումը, 7,7 տոկոսը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատումը, 14,3 տոկոսը՝ 2008թ.-ի ընտրությունների հետեւանքները մոռացության մատնելը, 34,8 տոկոսը՝ որպես նախագահ իր կարգավիճակի միջազգային ամրապնդումը: Հարցման ենթարկվածների 17,2 տոկոսն արձանագրությունների դեմ ՀՅԴ գործունեությունը պայմանավորել է կուսակցության ազգային գաղափարախոսությամբ, 21,5 տոկոսը՝ Սփյուռքի ճնշմամբ, 23,3 տոկոսը՝ ֆինանսավորման աղբյուրների կորստի վախով, 16,5 տոկոսը՝ Ս. Սարգսյանի նախաձեռնությանը աջակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել