Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՃԵՄՅԱՆԸ ՆԵՂԱՑԱԾ Է ԲՈԼՈՐԻՑ

Դեկտեմբեր 19,2009 00:00

Համահնչակյան ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանը երեկ «Հայելի» ակումբում հաստատեց, որ Հայաստանում ինքը բիզնես ունի: Պարզաբանեց, որ դա գալիս է Հայաստան-Սփյուռք համաժողովում երկու տարի առաջ իր ունեցած ելույթից, որ պետք է Հայաստանի գյուղական շրջանները զարգացնել: Հենց այդ մղումով էլ, իր ասելով, ներդրում է կատարել Հանքավանի հանգստյան տներից մեկում՝ գնելով այն 1 միլիոն 700 հազար դոլարով: Միաժամանակ նկատում է, որ եթե ունենար ներկայիս իմացությունը, անգամ 500 հազար դոլար էլ չէր վճարի այդ կառույցի դիմաց: Շինարարությունը դեռ ավարտված չէ, մինչդեռ Սեդրակ Աճեմյանն ասում է, որ ինքը արդեն մոտ 5-7 միլիոն փող է ծախսել՝ «ոչինչ էլ չունեմ, միայն փող եմ ծախսում մինչեւ այժմ»: Աճեմյանը նեղսրտեց, որ իր գնած օբյեկտը ճանապարհի խնդիրներ ունի, ճանապարհը ցեխոտ է, անհարմար: Հավաստում է, որ եթե իշխանության հետ կապ ունենար՝ թերեւս այդ խնդիրները չէր ունենա: Նա խնդրեց իր անունը չկապել իշխանության հետ. «Այն, ինչ արել եմ Հայաստանի համար, ինչ արել եմ օպոզիցիայի համար, ես այլեւս ասելու բան չունեմ»: Իշխանությունից նեղացա՞ծ եք հարցին էլ արձագանքեց. «Բոլորից եմ նեղացած»:

Աճեմյանը չժխտեց ՀՀ վարչապետի հետ ունեցած իր հանդիպումները. «Ես համահնչակյան կառույցի ղեկավար եմ եւ շատ մարդկանց հետ եմ հանդիպում: Եթե վարչապետի հետ հանդիպել եմ, ի՞նչ գիտեք, թե ի՞նչ հարցեր են այդ հանդիպմանը բարձրացվել»,- ասաց բանախոսը՝ հավաստելով, որ համահայկական կարեւորություն ունեցող հարցեր են քննարկվել վարչապետի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել