Լրահոս
Օրվա լրահոսը

Վթար՝ մահվան ելքով

Դեկտեմբեր 19,2009 00:00

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, երեկ, ժամը 16.55-ին, 1984թ. ծնված Վահե Ս.-ն «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատի ճանապարհին բախվել է 1977թ. ծնված Գեւորգ Մ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային, որի հետեւանքով «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի ուղեւոր, 1958թ. ծնված Ռաֆիկ Ի.-ն եւ «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի վարորդն ու նրա ուղեւորներ՝ 1986թ. ծնված Արայիկ Կոստանյանն ու 1974թ. ծնված Դավիթ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Արայիկ Կոստանյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել