Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՆՀԱՅՈՒՄ ԳՆԱՑՔՆԵՐ ԵՆ ԲԱԽՎԵԼ

Դեկտեմբեր 23,2009 00:00

\"\"Երեկ առավոտյան Շանհայի մետրոյում երկու գնացքների բախման արդյունքում մի քանի մարդ է տուժել: Գնացքներից մեկը, ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, բախվել է առջեւից գնացող գնացքին, որի պատճառով լրջորեն վնասվել են երկու համակազմերն էլ: Նախնական տվյալներով, վթարի պատճառը էլեկտրասարքերի խափանումն է եղել: Երեկ Շանհայի մետրոյի 1-ին գիծը, որտեղ տեղի էր ունեցել հիշյալ վթարը, ամբողջովին փակ է եղել: Մետրոյի ճեմասրահում կուտակվել են հազարավոր մարդիկ: Աղբյուրի փոխանցմամբ, ստորգետնյա փոխադրամիջոցի այդ հատվածը Շանհայում ամենաբանուկն է. այն իրար է կապում երկու երկաթուղային կայարաններն ու քաղաքի հարավային ու հյուսիսային բազմաթիվ թաղամասերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել