Լրահոս
Օրվա լրահոսը

81-ԱՄՅԱ ՄԱԵՍՏՐՈ

Դեկտեմբեր 23,2009 00:00

\"\"Հայտնի է, որ արվեստի ու գրականության մեծերից ոմանք ինչ-ինչ պատճառներով իրենց ծննդյան օրը նշում են երկու անգամ (Բեթհովեն, Շոպեն, Գյոթե, Շիրազ եւ այլք): Այս դասին է պատկանում նաեւ հայկական խմբերգային արվեստի երախտավոր Հովհաննես Չեքիջյանը: Թեեւ մաեստրոն անձնագրային տվյալներով ծնվել է հունվարի 23-ին, սակայն իրականում 81 տարի առաջ դեկտեմբերի 23-ին է մանկաբարձը «գրանցել» նրա ծնունդը: Չնայած խոսուն տարիքին, արվեստագետն այսօր էլ առույգ է եւ ամուր կանգնած իր «պոստում»՝ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավարի, գլխավոր դիրիժորի պաշտոնում եւ իր հանդիսատեսի հետ: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում երգչախումբն ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան «ծննդյան» համերգով, որը կղեկավարի հոբելյարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031