Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՍՍԻՆ՝ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Դեկտեմբեր 23,2009 00:00

\"\"Ցյուրիխում տեղակայված ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում կազմակերպված տարեվերջյան հանդիսավոր արարողության ժամանակ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարվեց տարվա՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Այս անվանակարգի հաղթողի անունը որոշվում է ազգային հավաքականների գլխավոր մարզիչների եւ ավագների շրջանում անցկացվող հարցման արդյունքներով: Մեսսին առաջին արգենտինացի ֆուտբոլիստն է, որն արժանացել է այս տիտղոսին, որն ամեն տարի շնորհվում է 1991 թվականից:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին դեկտեմբերի 1-ին ստացավ նաեւ «France Football» հանդեսի սահմանած «Ոսկե գնդակ» մրցանակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել