Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԿԼԻՆԻ ՎԱՆԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱԿԻՑԸ

Դեկտեմբեր 24,2009 00:00

\"\"Արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ կրտսեր միջին քաշային կարգում (մինչեւ 69,9 կգ) WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոն Սերխիո Մարտինեսը հայտարարել է Վանես Մարտիրոսյանի հետ ռինգում հանդիպելու իր պատրաստակամության մասին: Տեղեկացնենք, որ նրանց միջեւ այդ հարցով մի քանի ամիս առաջ խոսքակռիվ է եղել:
Այն բանից հետո, երբ Վանեսը շաբաթ օրը երրորդ ռաունդում բացահայտ առավելությամբ հաղթեց ամերիկացի Վիլլի Լիին, նրա մարզիչ Ֆրեդի Ռոաչը վստահություն հայտնեց, որ իր սանն արդեն պատրաստ է տիտղոսի համար մենամարտի:
«Եթե «Top Rank»-ը ինձ մեկ այլ մրցակից չպարտադրի, ես պատրաստ կլինեմ հանդիպել Վանես Մարտիրոսյանի հետ: Ռոաչն ասում է, թե Վանեսը պատրաստ է տիտղոսի համար մարտի: Եթե դա իրոք այդպես է, ուրեմն եկեք \"\"կազմակերպենք այդ մենամարտը», -հայտարարել է Մարտինեսը:
Սակայն «Allboxing.ru»-ն այլ տեղեկատվություն է տարածել: Ըստ կայքի, հեռանկարային բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը շարունակում է բարձրացնել իր մրցակցական մակարդակը եւ պլանավորում է արդեն 2010 թվականի հունվարի 16-ին Լաս-Վեգասում 10 ռաունդանոց մենամարտ անցկացնել IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Կասիմ Օումայի հետ, եւ այդ մենամարտը ուղիղ եթերով հեռարձակելու է FOX հեռուստաալիքը:
Եթե հայ բռնցքամարտիկն իր վերջին մենամարտն անցկացրել է դեկտեմբերի 19-ին, ապա ուգանդացի Օումայի վերջին մուտքը ռինգ՝ եղել է այս տարվա ապրիլի 24-ին, որում նա, մրցավարների որոշմամբ, միավորներով պարտվել է Գաբրիել Ռոսադոյին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել