Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԵՐԱ՞Կ Է, ԹԵ՞ ԱՎԵՐԱԿ ՉԷ

Դեկտեմբեր 25,2009 00:00

\"\"

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Վեստնիկ Կավկազա»-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ, իր ձեւակերպմամբ՝ արմատական ընդդիմությանը:  «Aysor.am»-ի մատուցմամբ, նա ասել է, թե՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջնորդվող Հայ ազգային կոնգրեսը որպես քաղաքական կառույց «արդեն ավերակների է վերածվել»: Քաղաքագետի դիտարկմամբ, ՀԱԿ-ը ձեւավորվել է 2008թ. մարտին, երբ ընդդիմության արտակարգ հզոր ակտիվությունն ակնհայտ էր, «բայց 2008-ի մարտից հետո սկսվեց այդ գործընթացի հանգչելը, եւ նրա նշանակությունը երկրի համար սկսեց նվազել», ու այսօր ՀԱԿ-ը քաղաքականության մեջ լուրջ գործոն անվանել այլեւս չի կարելի. «Այն կարող է լինել ինտելեկտուալ ընդդիմություն, բայց դադարել է լինել իշխանությունների համար լուրջ վտանգ, ինչպիսին էր անցած տարվա փետրվարին»:
Մեկնաբանելով Իսկանդարյանի դիտարկումները՝ ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, իհարկե, չկիսեց Իսկանդարյանի դիտարկումներն ու ասաց, թե ՀԱԿ-ը նախկինի պես ամուր, համախմբված եւ վճռական է, նաեւ հավելեց. «Դրական է, որ իշխանությունների պատվերը կատարող եւս մեկ ծպտյալի երեսը բացվեց: Նա, թերեւս, կիսում է իր հովանավորների այն մտավախությունը, որ առանց մարքսիզմի Հայ ազգային կոնգրեսը կորած է: Այլապես դժվար է բացատրել նման ոչ պրոֆեսիոնալ եւ կանխակալ գնահատականները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել