Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՑԱՆԱՎՈՐ ԽՈՒԼԻԳԱՆԸ

Դեկտեմբեր 25,2009 00:00

Դեկտեմբերի 23-ին, ժամը 23.00-ին, Արարատի մարզի Այգեզարդ գյուղում հնչել են կրակոցներ: Արտաշատի հիվանդանոց են հրազենային վնասվածքներով տեղափոխվել 1964 թ. ծնված Լեռնիկ Հ.-ն եւ նրա որդին՝ 1991 թ. ծնված Ռաֆիկ Հ.-ն: Այգեզարդ մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, 1947 թ. ծնված Պետիկ Ա.-ն փողոցում վիճաբանել է հարեւանի՝ Լեռնիկ Հ.-ի հետ եւ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ շուրջ 15 րոպե հայհոյանքներ տեղացել նրա ու ընտանիքի անդամների հասցեին:
Շարունակելով խուլիգանական գործողությունները՝ Պետիկ Ա.-ն իր մոտ ապօրինի պահվող 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանից, մոտ 5-6 մ հեռավորությունից, կրակել է Լեռնիկ եւ Ռաֆիկ Հ.-երի ուղղությամբ՝ դեմքի եւ ոտքերի մասում պատճառելով վնասվածքներ: Համագյուղացի Սուրիկ Բ.-ին պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով տուժողներին հիվանդանոց տեղափոխելիս Պետիկ Ա.-ն կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ եւ վնասել աջ դուռը: Կրակոցների հետեւանքով վնասվել են նաեւ Լեռնիկ Հ.-ի մոր՝ 1930 թ. ծնված Սիրանուշ Հ.-ի ձեռքերը: Պետիկ Ա.-ն ձերբակալված է: Հրացանն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել