Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՎԱՅՐԷՋՔԸ՝ ՄԵԿ ՏԱՐՈՒՑ

Դեկտեմբեր 25,2009 00:00 Share

Ինչպես տեղեկացնում է www.news.am-ը, Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը հայտարարել է, որ գոհ է Ստեփանակերտի օդանավակայանի շինարարության տեմպերից: Օդանավակայանի կմախքն արդեն պատրաստ է, եւ 2010-ի հոկտեմբերին նախատեսվում է առաջին ինքնաթիռի վայրէջքը:
Շինարարությունն իրականացնող «Հորիզոն Թրեյդ» ընկերության տնօրեն Գագիկ Գալստյանի խոսքով, արդեն հաջորդ ամիս սկսվելու են ներքին հարդարման աշխատանքները: Գագիկ Գալստյանն ասել է, որ օգտագործվում են ժամանակակից շինարարական մեթոդներ, որակյալ, եվրոպական շինանյութ, խիստ վերահսկողություն է տարվում աշխատանքների նկատմամբ: «Օդանավակայանը պետք է լինի յուրահատուկ շինություն՝ գեղարվեստական լուծումներով»,- նկատել է Գալստյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031