Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդները դժգոհ են ադրբեջանական ընտրություններից

Դեկտեմբեր 25,2009 00:00

Եվրոպայի Խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որ դիտորդական առաքելություն է իրականացրել Ադրբեջանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, իր դժգոհությունն է հայտնել ընտրությունների ընդհանուր ընթացքի կապակցությամբ՝ նշելով միայն քվեարկության դրական տեխնիկական մասը:
«News.am»-ի փոխանցմամբ, այդ մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է դիտորդական պատվիրակությունը՝ նշելով քվեարկության եւ ողջ ընտրական արշավի հիմնական բացասական պահերը: Ինչպես հայտնել է Կոնգրեսի փոխնախագահ Ժան Կլոդ Ֆրեկոնը, առաքելությունն այցելել է ավելի քան 100 ընտրատեղամաս: Նրա ասելով, ընտրություններն աննկատ են անցել, ակտիվ քարոզարշավ չի եղել, եւ եղածն էլ վատ է լուսաբանվել: Երկրորդ՝ ընդդիմությունը ընտրություններում շատ քիչ էր ներկայացված եւ պատշաճ կերպով չէր լուսաբանվում: Երրորդ դիտողությունը վերաբերում էր տեղական կառավարման մարմինների ժողովրդավար լինելուն:
Նշվել է սակայն, որ տեխնիկական առումով ընտրություններն ավելի լավ են անցել, քան՝ նախորդ անգամ. «Չեն գրանցվել կրկնակի քվեարկության դեպքեր: Սակայն 32 տոկոսը շատ փոքր թիվ է մասնակցության համար»:
Դիտորդական առաքելության վերջնական արդյունքները կամփոփվեն 2010թ. հունվարի 15-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել