Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՑ ՈՄԱՆՔ ՍԿՍԵՑԻՆ ՎՃԱՐԵԼ

Դեկտեմբեր 26,2009 00:00

\"\"Այս տարվա նոյեմբերի 21-ի համարում տեղեկացրել ենք, որ ՀՀ Շիրակի մարզի հազիվ 100 բնակիչ ունեցող Վարդաղբյուր գյուղի բնակիչ, ոստիկան Սարգիս Բալոյանը հողի հարկի եւ գույքահարկի 1,2 միլիոն դրամ պարտք ունի, բայց հրաժարվում է վճարել ու մարզպետ Լիդա Նանյանը, ճարահատ՝ գյուղապետին հանձնարարել է գրություն ուղարկել ՀՀ ոստիկանապետին: Տեղեկացրել ենք նաեւ, որ հողի հարկը եւ գույքահարկը չվճարող ոստիկաններ կան նաեւ Տավուշի մարզի Սեւքար գյուղում:

Սեւքարի գյուղապետ Վլադիմիր Մարգարյանից տեղեկացանք, որ մարզի ոստիկանապետի միջամտության շնորհիվ հողի հարկի պարտք ունեցող ոստիկանները սկսել են մարել պարտքերը: Պարտք ունեցող 3 ոստիկաններից մեկը այն լիովին փակել է, իսկ մյուս երկուսի հետ պարտքերի մարման ժամանակացույց է կազմվել, եւ նրանցից յուրաքանչյուրն ամսական 10-15 հազար դրամ գումար է մուծում: Գյուղապետը չասաց պարտքի ոչ անհատական, ոչ ընդհանուր չափերը:

Շիրակի մարզպետարանում, հրապարակումից մեկ օր անց ոչ ոք չգիտեր, թե ինչ ընթացք է ստացել վարդաղբյուրցի ոստիկան Սարգիս Բալոյանի պարտքերի հարցը: Իսկ Վարդաղբյուրի գյուղապետի եւ գյուղապետարանի միակ բջջային հեռախոսահամարը երկու շաբաթ շարունակ «այս պահին չի կարող զանգեր ընդունել»:

Հիշեցնենք, որ էլցանցի աշխատող սեւքարեցիները եւս 230 հազար դրամ հողի հարկ չէին վճարել եւ «Առավոտի» հրապարակումներից ու Տավուշի մարզպետի միջամտությունից հետո սկսեցին վճարել:

 

:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031