Լրահոս
Օրվա լրահոսը

Շարժումը, Ջավախքը, նախանձը

Դեկտեմբեր 26,2009 00:00

Դեկտեմբերի 23-ին տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի լույս 22-ի գիշերը անհայտ անձինք գողացել են Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու մարզային կառույցի խորհրդանիշ-դրոշը եւ նշել, որ, ըստ ԱՆՊՇ Լոռու մարզային կառույցի ղեկավար Մանվել Կոնստանդյանի, «կատարվածը ահաբեկման նպատակով է, որպեսզի կասեցվի ազգային գաղափարները վեր հանելու նպատակով ստեղծված մեր կազմակերպության գործունեությունը: Մենք կարծում ենք, որ կատարվածի հետեւում կանգնած են այն ուժերը, որոնք նպատակ ունեն կոծկելու ազգային հիմնախնդիրների վերհանումը հայ հասարակության շրջանում»: Դեպքից երկու օր անց, ամփոփելով 2009 թվականը, Ազգային նոր պահպանողական շարժման փոխնախագահ Էդգար Հելհելյանը, ԱՆՊՇ Լոռու մարզային գրասենյակի ղեկավար Մանվել Կոստանդյանը եւ ԱՆՊՇ անդամ, գեղանկարիչ Գոռ Աբրահամյանը ավելի շատ խոսեցին Ջավախքի հիմնախնդիրներից: Հիշեցնելով, որ օրեր առաջ վրացական իշխանությունները արգելեցին Հայաստանից Ջավախք հայալեզու գրականության տեղափոխումը, Էդգար Հելհելյանը ասաց, որ կազմակերպությունը մշտական ուշադրության կենտրոնում է պահելու Ջավախքի խնդիրները եւ փորձելու է հասնել հայանպաստ լուծումների՝ պաշտպանելով տեղի հայության հիմնարար իրավունքները:

Երիտասարդների հետ քննարկման ժամանակ ներկաներից մեկը նկատեց, որ «հայը ամենանախանձ, ամենամեծամիտ, ինքնահավան, դժգոհ ազգն է»: Մյուսի կարծիքով էլ. «հայը պարզապես դժգոհ է ինքն իրենից, հայերին կփրկի միայն համախմբվածությունը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031