Լրահոս
Օրվա լրահոսը

Հերքում են անհերքելին

Հունվար 12,2010 00:00

«Նոյյան տապանը», հղում անելով Ստամբուլում լույս տեսնող հայկական «Մարմարա» թերթին, տեղեկացնում է, որ Նյու Յորքի Մանհեթըն թաղամասի դպրոցներից մեկում թուրք աշակերտին առաջարկել են 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին շարադրություն գրել, ինչին ի պատասխան նրա ծնողները բողոքի նամակ են ուղարկել դպրոցի տնօրինությանը, Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսարան: Ինչպես գրում է «Մարմարան», շարադրությունից առաջ աշակերտներին ցուցադրել են հայերի կոտորածների մասին պատմող տեսաժապավեն:

Նամակի հեղինակները պնդում են, որ աշակերտներին հաղորդված տեղեկությունները անկողմնակալ աղբյուրներից չեն վերցվել: Հյուպատոսարանն իր հերթին բողոքի դիմում է հղել դպրոցի ղեկավարությանը եւ կոչ արել Ամերիկայում բնակվող բոլոր թուրքերին՝ նմանօրինակ դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել հյուպատոսությանը:

Այս կապակցությամբ թուրքական մամուլը հիշեցրել է, որ Նյու Յորքի նահանգի լիցեյներում 1966 թ.-ից դասավանդվում է համաշխարհային պատմություն առարկան, որի շրջանակում Առաջին աշխարհամարտի եւ 1915 թվականի դեպքերը լուսաբանվում են հայկական տեսանկյունից. որպես աղբյուր օգտագործվել են հայկական գրքեր ու փաստաթղթեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել