Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ՀՆՉԱԿՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունվար 13,2010 00:00

ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունը երեկ հայտարարություն է տարածել, որով կրկին հաստատում է, որ ճանաչում է 2009 թ. դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած ՍԴՀԿ Հայաստանի կառույցի արտահերթ համագումարը եւ նրա ընդունած որոշումները: Հիշեցնենք, որ խոսքը Գեւորգ Պերկուպերկյանի ղեկավարած ՍԴՀԿ-ի մասին է: Հայտարարության առիթ է հանդիսացել հունվարի 9-ին կայացած մյուս ՍԴՀԿ-ի համագումարը: «Կենտրոնական վարչությունը մերժում է իրենց վարքագծով սեփական անձը ՍԴՀԿ-ից դուրս դրած անհատների եւ Հնչակյան կուսակցությունից դուրս գտնվող ուժերի կուսակցության անվան շուրջ ծավալված մեքենայությունները»,- ասված է ՍԴՀԿ ԿՎ հայտարարության մեջ: Վերջին գնահատականը վերաբերում է Լյուդմիլա Սարգսյանին եւ նրա համախոհներին: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում երեկ տիկին Սարգսյանը նկատեց. «Եթե իրենք գտնում են, որ իրենց արժանի ատենապետը Գեւորգ Պերկուպերկյանն է՝ թող աշխատեն նրա հետ: Առայժմ: Հետո ժամանակը ցույց կտա»: Ընդհանրապես, Լ. Սարգսյանը կարծում է, որ ՍԴՀԿ ԿՎ-ն շտապել է իր հայտարարություններով, քանի որ իր հետ մասնավոր զրույցներում կառույցի տարբեր ներկայացուցիչներ բազմիցս են փաստել, որ շատ լավ հասկանում են, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանում եւ հայաստանյան կառույցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել