Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կփոխարինի Ջերմեն Թեյլորին

Հունվար 14,2010 00:00 Share

\"\"Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն ամերիկացի Ջերմեն Թեյլորը աշխարհի վեց ուժեղագույն գերմիջին քաշայինների միջեւ անցկացվող «Super Six World Boxing Classic» մրցաշարի աշնանը կայացած մեկնարկային մենամարտի 12-րդ ռաունդում Արթուր Աբրահամից կրած ծանրագույն նոկաուտով պարտությունից հետո որոշել է հրաժարվել հետագա պայքարից: «Ես բռնցքամարտում եմ շուրջ 20 տարի եւ ցանկանում եմ մարմնիս ժամանակավոր հանգիստ տալ, որպեսզի հետագայում կրկին սպորտ վերադառնամ,- հայտարարել է Թեյլորը:- Այս որոշումը կայացնելն ինձ համար հեշտ չէր: Դրանից առաջ խորհրդակցել եմ ընտանիքիս ու մարզչիս հետ ու եկել այն եզրակացության, որ այսպես ավելի ճիշտ է: Կրկնում եմ, որ ընդմիշտ չեմ հեռանում, այլ մի որոշ ժամանակով»:
Որ Թեյլորն ամենայն հավանականությամբ կլքի մրցաշարը՝ սպասվում էր: Բայց ո՞վ է փոխարինելու նրան: ԶԼՄ-ները որպես թեկնածուներ տալիս էին Չեդ Դոուսոնի եւ Լուչանո Բուտեի անունները: Սակայն ամերիկացի հանրաճանաչ պրոումոթեր Լու Դիբելլան մարզիկի հրաժարականից անմիջապես հետո լրատվամիջոցներին հայտարարել է, թե «Super Six World Boxing Classic»-ի երկրորդ ռաունդում Ջերմեն Թեյլորի փոխարեն  WBA վարկածով աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդի հետ ապրիլի 17-ին կհանդիպի փետրվարի 5-ին ռինգ մտնող Ալան Գրին-Սակիո Բիկա զույգի հաղթողը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել