Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 14,2010 00:00

Գլխուղեղի վնասվածքները կբուժեն սեռական հորմոնի օգնությամբ

Ամերիկացի գիտնականները խորհուրդ են տվել գլխուղեղի վնասված ախտահարումների բուժման սխեմայի մեջ ներառել կնոջ սեռական հորմոնը՝ պրոգեստերոնը («հղիության հորմոն»):
Ինչպես գիտենք, պրոգեստերոնն արտադրվում է ոչ միայն սեռական գեղձերում, այլեւ կանանց եւ տղամարդկանց կենտրոնական նյարդային համակարգում՝ հանդիսանալով նեյրոստերոիդ: Նեյրոստերոիդները նեյրոպաշտպանական ազդեցություն ունեն (այսինքն՝ պաշտպանում են նյարդային բջիջները տարատեսակ վնասվածքներից), ինչպես նաեւ կարգավորում են նյարդակապերի աշխատանքը: Վերջերս ավարտվել են պրոգեստերոնի միջոցով կենտրոնական նյարդային համակարգի բուժման կլինիկական հետազոտությունները: Հիմնվելով հետազոտության արդյունքների վրա, հետազոտողներից մեկը՝ Դոնալդ Սթեինը ընդգծեց, որ գլխուղեղի վնասվածքի ժամանակ այս հորմոնի նշանակումը զգալիորեն բարելավում է վնասված օրգանի աշխատանքը:
Նմանատիպ բուժման առավելություններից մեկն էլ այն է, որ պրոգեստերոնը հեշտ է ներարկվում, մատչելի է եւ հասանելի:

Թագավորը ներում շնորհեց երկու եգիպտացի բժիշկների
Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլան երկու եգիպտացի բժիշկների ներում է շնորհել: Այդ բժիշկները դատապարտվել էին երկարատեւ ազատազրկման, քանզի նշանավոր հիվանդի բուժման ընթացքում օգտագործել էին թմրանյութ պարունակող ցավազրկողներ: Այն բանից հետո, երբ հինգշաբթի օրը սաուդյան միապետը Էռ-Ռիադում հանդիպեց Եգիպտոսի նախագահ Խոսնի Մուբարակին, նա որոշեց այդ երկու բժիշկներին ներում շնորհել: Երկու բժիշկների՝ Ռաուֆ Ամինի եւ Աբդ Ռուբուհի դատավճիռը կայացվել էր անցած տարվա վերջին: Բժիշկները դատապարտվել էին 15 եւ 20 տարի ազատազրկման, ինչպես նաեւ յուրաքանչյուրը պետք է ստանար մտրակի 1500 հարված (այդ հարվածները նրանք պետք է ստանային մաս-մաս՝ ամեն շաբաթ մի քանի տասնյակ): Դատավճիռը զգալիորեն բարդացրեց Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունները եւ զանգվածային առարկումներ առաջացրեց Եգիպտոսում: Մի քանի բողոքարկումներից հետո, Սաուդյան Արաբիայի իշխանությունները դադարեցրին մարմնական պատժի իրականացումը, սակայն դատապարտյալները դեռ շարունակում էին մնալ սաուդյան բանտում: Մամուլի տվյալներով, եգիպտացի բժիշկների հիվանդը Սաուդյան Արաբիայի զարմիկներից մեկի կինն էր, ով ծանր վնասվածք էր ստացել: Բժիշկների մեղքն այն էր, որ թմրանյութ պարունակող ցավազրկողների երկարատեւ օգտագործումը կախվածություն էր առաջացրել կնոջ մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել