Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

Հունվար 14,2010 00:00

Պարզվում է, ժամկետանց սննդի հետ փոխանցվող հիվանդություններն ամբողջ աշխարհում ավելի շատ կյանքեր են խլում, քան ենթադրվում էր:
Նախկինում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀՄ) համարում էր, որ 1 տարում սննդում առկա վարակների եւ թույների հետեւանքով ամբողջ աշխարհում մահանում է հինգ տարեկանից բարձր 400 հազար մարդ:
Վեց տարի տեւած հետազոտության նոր տվյալների հիման վրա պարզվել է, որ միայն Հարավ-Արեւելյան Ասիայում այս պատճառներից տարեկան մահանում է երեք անգամ ավելի՝ 1.2 միլիոն մարդ: Նախկինում համարվում էր, որ ժամկետանց սննդամթերքը հիմնականում վտանգ է ներկայացնում փոքր երեխաների համար, քանզի նրանք արագ ջրազրկվում են: Նոր տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ հեպատիտ A-ով եւ խոլերայով տառապող մեծահասակները նույնպես դյուրազգաց են սննդային թունավորումների հանդեպ:
Հետազոտողներից մեկը նշում է, որ սննդային թունավորումներից ամեն տարի 1 միլիոն մարդ է մահանում, բայց այդ թիվը կարելի է կրճատել: Խնդիրն այն է, որ երրորդ աշխարհի երկրների բնակիչները աղիքային վարակների մասին լավ տեղեկացված չեն: Ինչպես նաեւ նշվում է, որ հիվանդացության ընդհանուր աճն էլ կախված է ինչպես ներկրման ճանապարհներից, այնպես էլ՝ սննդամթերքների մշակման նոր մեթոդների կիրառումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել