Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ

Հունվար 26,2010 00:00

\"\"Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շարունակվում են շախմատի Հայաստանի տղամարդկանց 70-րդ եւ կանանց 65-րդ առաջնությունները, որոնց մասնակցում են տասական շախմատիստներ:

Արդեն տեղեկացրել ենք, որ երկու մրցաշարերում էլ մեր առաջատարներից շատերը հանդես չեն գալիս. նրանք նախապատրաստվում են տարվա ավելի կարեւոր մեկնարկներին: Այդուհանդերձ, պայքարն ընթանում է լարված եւ, ինչպես ցույց է տալիս առաջնության ընթացքը, համեմատաբար անփորձ շախմատիստները ամենեւին էլ ընկճված չեն զգում իրենց:

Տղամարդկանց պայքարում մեկնարկային երեք տուրերից հետո մասնակիցները վաստակած միավորներով դասավորվել էին հետեւյալ հաջորդականությամբ (ըստ «armchess.am»-ի):

1.Ռոբերտ Հովհաննիսյան 2,5 միավոր

2. Արտաշես Մինասյան 2,5

3. Զավեն Անդրիասյան 2,0

4. Ավետիք Գրիգորյան 2,0

5. Հրանտ Մելքումյան 2,0

6. Տիգրան Պետրոսյան 1,5

7. Դավիթ Քալաշյան 1,0

8. Արթուր Չիբուխչյան 1,0

9. Դավիթ Պետրոսյան 0,5

10. Տիգրան Քոթանջյան 0

Ավելի անհաշտ է ընթանում աղջիկների պայքարը: Բավական է ասել, որ խաղացված երեք տուրում գրանցվել է ընդամենը մեկ ոչ-ոքի: Մնացած բոլոր պարտիաներն ավարտվել են կողմերից մեկի հաղթանակով: Այստեղ չորրորդ տուրից առաջ միանգամից հինգ մասնակից իր անվան դիմաց գրանցել է 2,0-ական միավոր: Նրանք են (ըստ հերթականության). Լիա Մարտիրոսյանը, Սիրանուշ Անդրիասյանը, Մարիաննա Գասպարյանը, Անահիտ Խառատյանը, Նարինե Գասպարյանը: Այնուհետեւ գալիս են:

6. Անի Խանամիրյան 1,5

7. Լուսինե Կարապետյան 1,5

8. Նաիրա Մովսիսյան 1,0

9. Աննա Հայրապետյան 1,0

10. Վարդուհի Քալաշյան 0

Երեկ չորրորդ տուրի օրն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել