Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԶԱՄԲՅՈՒՂՈՒՄ Է

Հունվար 27,2010 00:00

Արտասահմանի մարզական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության վիճակահանությունը կայանալու է փետրվարի 7-ին՝ Վարշավայում: Ընտրական մրցաշարին մասնակցելու են ՈՒԵՖԱ-ի անդամ 51 երկրների ազգային հավաքականներ, որոնք բաժանված են լինելու 9 խմբի (վեցում՝ 6-ական թիմ, 3-ում՝ 5-ական): Հաշվի առնելով քաղաքական հայտնի դրդապատճառները՝ ՈՒԵՖԱ-ն ազգային ֆեդերացիաներին նախապես տեղեկացրել է, որ նախնական մրցաշարում միեւնույն խմբում չեն ընդգրկվի Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաեւ Ռուսաստանն ու Վրաստանը:
Խմբերի հաղթողները եւ երկրորդ տեղ գրավածների մեջ լավագույն արդյունք ունեցող հավաքականը միանգամից մտնում են Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշար: Մյուս չորս թիմերը կորոշվեն փլեյ-օֆֆում: Հիշեցնենք, որ Ուկրաինան եւ Լեհաստանը, որպես առաջնության կազմակերպիչ երկրներ, ընտրական մրցաշարին չեն մասնակցում: Ահա, թե ՈՒԵՖԱ-ն ինչպես է կազմել զամբյուղները:
1. Իսպանիա, Գերմանիա, Հոլանդիա, Իտալիա, Անգլիա, Խորվաթիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Ռուսաստան:
2. Հունաստան, Շվեդիա, Չեխիա, Շվեյցարիա, Սերբիա, Թուրքիա, Դանիա, Սլովակիա, Ռումինիա:
3. Իսրայել, Բուլղարիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Իռլանդիա, Շոտլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ավստրիա, Բոսնիա եւ Հերցեգովինա:
4. Սլովենիա, Լատվիա, Հունգարիա, Լիտվա, Բելառուս, Բելգիա, Ուելս, Մակեդոնիա, Կիպրոս:
5. Չեռնոգորիա, Ալբանիա, Էստոնիա, Վրաստան, Մոլդովա, Իսլանդիա, Հայաստան, Ղազախստան, Լիխտենշտեյն:
6. Ադրբեջան, Լյուքսեմբուրգ, Մալթա, Ֆարրերյան կղզիներ, Անդորրա, Սան Մարինո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել