Լրահոս
Օրվա լրահոսը

Տասը մասնակից

Հունվար 27,2010 00:00

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ մարզաձեւի մեր ազգային հավաքականը հունվարի 29-31-ը Թբիլիսիում մասնակցելու է աշխարհի գավաթի խաղարկությանը:
Վրաստանի մայրաքաղաքում տատամի կմտնեն 10 ձյուդոիստներ: Նրանք են:
60 կգ՝ Արթուր Սրապյան, Գոռ Մկրտչյան, Արթուր Վարդանյան:
66 կգ՝ Համբարձում Տոնոյան, Փայլակ Վարդազարյան, Գարիկ Քոսակյան:
73 կգ՝ Ռոբերտ Վարդանյան, Արտյոմ Բաղդասարյան, Անդրանիկ Չափարյան:
100 կգ՝ Հակոբ Առաքելյան:
Հավաքականը մրցավայր տանելու են գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանը եւ մարզիչ Կարեն Սիմոնյանը:
Որպես մրցավար Թբիլիսի է հրավիրված Ալեքսան Ավետիսյանը:
Մարզաձեւի մեր երկու առաջատարները՝ Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը այս մրցումներին չեն մասնակցելու, քանի որ նրանք անհատական ծրագրով նախապատրաստվում են Դյուսելդորֆում կայանալիք «Գրան Պրի» մրցաշարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել