Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ջավախահայ էլ դատապարտվեց

Հունվար 29,2010 00:00

hetq.am-ը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին Ախալքալաքի շրջանային դատարանը, Արարատ Եսոյանի նախագահությամբ, 4 տարվա ազատազրկման է դատապարտել Ախալքալաքի «Երիտասարդական ռադիոյի» եւ «Ջավախք-ինֆո» լրատվական կայքի գործադիր տնօրեն Արամ Բաթոյանին` զենքի ձեռքբերման ու պահպանման եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Արամ Բաթոյանն արդեն երկու տարի Ռուսաստանի Դաշնությունում է: Նրա ընտանիքը դեռեւս ապրում է Ախալքալաքում, երեխաներից աղջիկը` 2.5, իսկ տղան 1 տարեկան է:
2008թ. հուլիսի 21-ին, վրաց-օսական պատերազմից օրեր առաջ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի մի շարք ակտիվիստների հետ ձերբակալվեց նաեւ Արամ Բաթոյանը: Այդ օրը ձերբակալվել էր նաեւ «Միասնական Ջավախքի» նախագահ Վահագն Չախալյանը:
Արամ Բաթոյանին երկու օր պահելով եւ մեկ ամիս երկրից չհեռանալու ստորագրություն վերցնելուց հետո ազատ են արձակել: Երկու ամիս Արամը երկրից չի հեռացել, սակայն ազատ արձակվելուց հետո, առաջացած առողջական խնդիրների պատճառով, ստիպված է եղել հեռանալ` սրտի բուժման նպատակով: Ինչից հետո իրավապահները հայտարարել են, որ Արամը խախտել է երկրից չհեռանալու պայմանը, եւ Ախալցխայի շրջանային դատարանը նրան 2 ամսվա ազատազրկման է դատապարտել ու հետախուզում հայտարարել:
2009թ. ամառվանից հեռակա կարգով ընթանում են Արամի նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունները: Դատավարության մասնակից նրա հարազատների վկայությամբ՝ Արամի հանցանքը դատարանում չի ապացուցվում: Դատարանում վկայություն տվող երկու ոստիկաններն ասել են, որ չեն ճանաչում Արամին: Հարցին, թե այդ դեպքում ո՞նց է ծեծել կամ դիմադրություն ցույց տվել իրենց, խոստովանել են, որ Արամն իրենց չի ծեծել, հաջորդող հարցին, թե, ուրեմն, ինչո՞ւ է մեղադրանք գրել, ոստիկանները չեն կարողացել պատասխանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031