Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի յուրահատուկ ձեւ

Փետրվար 05,2010 00:00

Այն ֆրանսիացիները, ովքեր պայքարում են ՁԻԱՀ-ի եւ սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունների դեմ, պլանավորել են օդ բարձրանալ հսկայական պահպանակի ձեւ ունեցող օդապարիկով եւ շրջել աշխարհի 5 մայրցամաքներով՝ մոտ 40 մետր բարձրությունից: Օրերս Կոնդոմֆյեր անունը կրող օդապարիկի նախնական մոդելը ներկայացվել էր հանրությանը: Նախագծի շնորհանդեսին մասնակցել էին բժշկության եւ ֆիզիոլոգիայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրանսուազա Բարրե-Սինուսին, ով նաեւ զբաղվում է սեռավարակների ուսումնասիրությամբ, եւ Միշել Կազաչկինը, ով հանդիսանում է ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային ֆոնդի նախագահը: Սպասվում է, որ օդապարիկի առաջին թռիչքը կկայանա այս տարի Փարիզում՝ նախապատրաստվելով դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Այնուհետեւ, 3 տարվա ընթացքում, Կոնդոմֆյերը կներկայացվի աշխարհի 5 մայրցամաքների 100 ամենախոշոր քաղաքներում: Ակցիայի կազմակերպիչները մտադիր են հատուկ ուշադրություն դարձնել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող այն աղքատ շրջաններին, որտեղ ՁԻԱՀ-ը ավելի լայն տարածում ունի եւ լուրջ մտահոգությունների առիթ է տալիս: Ֆրանսիական Condom Fly հասարակական կազմակերպությունը զբաղվում է ճանապարհորդության համար անհրաժեշտ միջոցների հավաքմամբ: Նվիրատվություններ կարելի է կատարել կազմակերպության կայքի միջոցով: Ցանկության դեպքում, այն անձանց անունները, ովքեր 5 եվրոյից ավելի կնվիրաբերեն, կգրվեն հսկա օդապարիկի մակերեսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել