Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 13,2010 00:00

Վրաերթ՝ Վանկուվերում

Երեկ Վանկուվերում, որտեղ այսօր սկսվում են ձմեռային օլիմպիական խաղերը, panorama.am-ի տեղեկացմամբ, մի շատ տհաճ միջադեպ է տեղի ունեցել. մեքենան, որը վարում էր կազմկոմիտեի ներկայացուցիչը, հայտնվել է մայթեզրին եւ վրաերթի ենթարկել 76-ամյա մի կնոջ, ով գամված էր հաշմանդամի սայլակին: Արդյունքում ծեր կինը վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Տեղի ոստիկանների խոսքերով՝ վերջինս անհրաժեշտ օգնություն է ստացել եւ իրեն լավ է զգում: Այս մասին հայտնում է AP գործակալությունը:

Ֆուտբոլը՝ հանրակրթական դպրոցներում

Panorama.am կայքից տեղեկանում ենք, որ ֆուտբոլ մարզաձեւն ընդգրկվել է Հայաստանի հանրակրթական դպրոցներում դասավանդվող առարկաների թվում: Նպատակը ֆուտբոլի մասսայականացումն է, աջակցելը, որպեսզի իրենց մեջ ֆուտբոլային տվյալներ բացահայտած երեխաները դիմեն մարզադպրոցներ եւ ապահովեն իրենց հետագա զարգացումը: Սակայն մարզաձեւի մասսայականացման եւ տաղանդների բացահայտման համար անհրաժեշտ են համապատասխան գիտելիքներ ունեցող մանկավարժներ: Հենց այս նպատակին են ծառայում հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, որոնք կազմակերպվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից եւ կանցկացվեն ՀՖՖ շտաբ բնակարանում, փետրվարի 15-17-ն ընկած ժամանակահատվածում:

«Աերոֆլոտ-օփեն»-ը շարունակվում է

Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ-օփեն»-ի A1 մրցաշարում երեք փուլից հետո 3 միավորով առաջատարն է Լե Քան Լիմը (Վիետնամ): Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Գրիգորյանցը ունեն 2-ական, Գաբրիել Սարգսյանը՝ 1,5, Զավեն Անդրիասյանը՝ 1 միավոր:

A2 մրցաշարում առաջատարներից մեկը Արթուր Գաբրիելյանն է՝ 2,5 միավորով: Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը, Մելիքսեթ Խաչիյանը նրանից ետ են մնում կես միավորով:

B մրցաշարում չորս փուլից հետո Տիգրան Սիմոնյանը վաստակել է 3 միավոր եւ առաջատարներից ետ է մնում կես միավորով:

C մրցաշարում հաջող են խաղում Դավիթ Շահինյանը եւ Լեւոն Քարամյանը, որոնք շահել են խաղացած բոլոր չորս պարտիաները եւ ընթանում են առջեւից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել