Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՎՈՐԳԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Փետրվար 13,2010 00:00

\"\"Բելգիայի Մեխելեն քաղաքում կայացավ շախմատի Ֆլանդրիայի առաջնությունը: «Նուարդ» միությունը հիշյալ առաջնությանը ներկայացրեց վերջերս Անտվերպենի մարզային առաջնության հաղթող դարձած ութամյա Գեւորգ Մինասյանին: Այս տարիքային խմբում ընդգրկված էր 21 հոգի: Գեւորգը անընդմեջ տարավ հինգ հաղթանակ: 6-րդ խաղում ուներ զգալի առավելություն, բայց մեծ փորձի պակասությունն ու հոգնածությունը զգացնել տվեցին, եւ պարտիան ավարտվեց ոչ-ոքի: 7-րդ պարտիայում Գեւորգը պարտվեց եւ գրավեց պատվավոր երկրորդ տեղը՝ դառնալով Ֆլանդրիայի փոխչեմպիոն: Ապրիլին կայանալու է Բելգիայի առաջնությունը: Հաջողություն ցանկանանք պատանի շախմատիստին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել