Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԳՐԱՆՑՈՒՄ

Փետրվար 17,2010 00:00

Աֆղանստանում կոալիցիոն ուժերը հայտարարում են «Մոշտարակ», թարգմանաբար՝ «Միասին», մեծամասշտաբ գործողությունների հաջողությունների՝ թալիբների դիմադրությունը մասնավորապես Մարջի շրջանում ջարդելու մասին:
Աֆղանական բանակի գեներալ Շեր Զազաին հայտարարել է, թե Մարջան, որը համարվում է թալիբների միջնաբերդը, կոալիցիոն զորքերի դիմադրության գրեթե չի հանդիպում: Աֆղանական բանակի մեկ այլ ներկայացուցիչ էլ հավելել է, թե այդ շրջանն ու Նադ Ալի տեղանքը ամբողջությամբ գտնվում են կոալիցիոն ուժերի վերահսկողության ներքո, բայց ՆԱՏՕ-ի գործողություններն այստեղ սպասվածից ավելի դանդաղ են ընթանում՝ ինքնաշեն պայթուցիկ սարքերից խույս տալու պատճառով: Աֆղանական կառավարության տվյալներով, արդեն չորրորդ օրն ընթացող հատուկ գործողության արդյունքում թալիբները մեծ կորուստներ են կրել՝ 20 մարդ սպանվել է, եւս 11 գրոհային հայտնվել է կոալիցիոն ուժերի ձեռքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել