Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ՝ ՄԵՐՈՆՑ ՄԱՍԻՆ

Փետրվար 17,2010 00:00

Աշխարհի գավաթի խաղարկության առիթով Երեւանում է Բուլղարիայում բնակվող օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (1996-ին՝ Հայաստանի հավաքականի կազմում) Արմեն Նազարյանը: Նրան խնդրեցինք մեկնաբանել մեր հավաքականի մրցելույթը. «Երրորդ տեղը վատ արդյունք չէ, եթե հաշվի առնենք, որ մրցակիցներդ աշխարհի ուժեղագույն հավաքականներն են: Բայց կարող էինք ավելին անել: Իրանի հետ պայքարում մեզ պակասեց ընդամենը մեկ հաղթանակ: Հենց սա է թիմային պայքարի տարբերությունը անհատականից: Եթե սա աշխարհի առաջնություն լիներ, երեք չեմպիոն կունենայինք: Իրանն իսկապես ուժեղ ըմբիշներ ունի: Սակայն նրանք, իմ կարծիքով, գոտեմարտերում հաճախ էին կանոնները խախտում՝ մատները բռնելով, ոտքերով աշխատելով: Պարտված մեր տղաները, որ մրցակցին ոչնչով չեն զիջում, դրան պատրաստ չէին: Ես ինքս էլ նույն այդ պատճառով մի քանի անգամ պարտվել եմ: Կարծում եմ, որ տղաները հիմա նաեւ այդպիսի բաների վրա պետք է ուշադրություն դարձնեն»:
Իսկ Մնացական Իսկանդարյանը, որ ներկայումս Ռուսաստանի մեծահասակների հավաքականի մարզիչներից է, կիսաեզրափակիչում Հայաստանից կրած պարտությունից հետո ասաց. «Հայաստանը լավ տպավորություն թողեց ու արժանիորեն գրավեց երրորդ տեղը՝ հաղթելով Ռուսաստանին: Այդ հաղթական միավորը բերեց Յուրի Պատրիկեեւը: Ռուսաստանի ըմբշամարտի ղեկավարները վաղուց են զղջացել, որ ժամանակին չպահեցին Յուրային: Ու հիմա էլ քաղում են դրա պտուղները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել