Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնում են Դյուսելդորֆ

Փետրվար 18,2010 00:00

\"\"Վաղը ձյուդոյի Հայաստանի հավաքականը՝ Արմեն Նազարյան, Համբարձում Տոնոյան (երկուսն էլ՝ 66 կգ քաշային կարգ), 73 կգ քաշայիններ՝ Արթուր Վարդանյան, Արտյոմ Բաղդասարյան եւ Հակոբ Առաքելյան (100 կգ) կազմով, մեկնում է Դյուսելդորֆ՝ մասնակցելու հաջորդ օրը մեկնարկող «Գրան պրի» մրցաշարի 1-ին փուլին: Դրանից հետո թիմը, բացի Վարդանյանից, հանդես կգա նաեւ աշխարհի գավաթի խաղարկությունում:
Երեկ հանրապետության ձյուդոյի ֆեդերացիայից տեղեկացրին նաեւ, որ նախօրեին ավարտված Հայաստանի պատանիների գավաթի խաղարկության (20 մարզական կազմակերպությունների 158 մասնակից) ավարտից հետո այս տարիքային խմբի հավաքականը հաջորդ ամսվա սկզբներից ուսումնամարզական հավաք է անցկացնելու, որի ընթացքում նախապատրաստվելու է մարտի 20-21-ը Թուրքիայում կայանալիք Եվրոպայի պատանիների գավաթի խաղարկությանը: Այնուհետեւ մեր մարզիկները տեղում կմասնակցեն միջազգային ուսումնամարզական հավաքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել