Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր աչքերը

Փետրվար 20,2010 00:00

Աչքերի գույնով կարելի է բնորոշել անձին: Մարդիկ, ովքեր ունեն մուգ շագանակագույն աչքեր՝ ուրախ են, հեշտությամբ հաղորդակցվող, սակայն խիստ բորբոքվող, սիրահարվող, բայց շուտ «սառող»: Նրանք գնահատում են հումորը եւ իրենք էլ հաճախ նույնպես կատակում են: Բաց շագանակագույն աչքեր ունեցողներն ամոթխած են, աշխատում են մեկուսանալ: Նրանք երազկոտ են, շատ ծանր են տանում վիրավորանքը: Աշխատասեր են եւ հուսալի:
Կապուտաչերին անվանում են ռոմանտիկներ: Նրանք սենտիմենտալ են, խիստ զգայուն: Նրանց բնորոշ են նաեւ հոգեկան հաճախակի պոռթկումները: Խիստ ինքնասեր են, կամակոր եւ եսասեր: Ռոմանտիկ պոռթկումները ինչպես արագ ի հայտ են գալիս, այնպես էլ արագ անհետանում են:
Մուգ գորշավուն աչքեր ունեցողները համառ են, համարձակ, կամակոր, հաճախ հասնում են իրենց նպատակին: Նրանց չի վախեցնում ոչ մի դժվարություն: Վատ է միայն, որ նրանք հիշաչար են, բռնկվող, նեղացկոտ եւ քայլում են «փքված»:
Կանաչ աչքեր ունեցողներն ուժեղ կամքի տեր են, վճռական, լուրջ եւ… կամակոր: Ցավոք, նրանց հումորի զգացումը շատ թույլ է:
Այնպես որ, մնում է մոտենալ հայելուն, նայել աչքերի գույնին եւ որոշել, թե որքանով են վերը նշված բնորոշումները համապատասխանում ձեզ: Աշխատեք վերացնել բացասական կողմերը, իսկ դրականը՝ ավելացնել: Եվ ժպտալ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել