Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԳՈՐԴՈՆ ԲՐԱՈՒՆԸ

Փետրվար 23,2010 00:00 Share

Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը մեղադրվում է ենթակաների հանդեպ կոպիտ վերաբերմունքի համար։ Ծաղրի ենթարկվածներին աջակցող բրիտանական բարեգործական կազմակերպությունը տեղեկացրել է, որ վերջին շրջանում իրենց դիմել են Գորդոն Բրաունի գրասենյակի մի քանի աշխատակիցներ։ Այս մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով BBC-ն։ Անցյալ հանգստյան օրերին «Observer» թերթը հրապարակել է քաղաքական վերլուծաբան Էնդրյու Ռոնսլիի գրքից քաղվածքներ, որտեղ նկարագրվում են իր ենթակաների հանդեպ Բրաունի կոպիտ վերաբերմունքի դեպքերը։ Զայրույթի պահին Մեծ Բրիտանիայի վարչապետը բռնել է աշխատակիցների օձիքները, քաշքշել եւ բղավել նրանց վրա։

Բրիտանացի վարչապետի գրասենյակը զրպարտանք է անվանել բոլոր մեղադրանքները։ Անձամբ Գորդոն Բրաունը «Channel 4» բրիտանական հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ «երբեւէ չի հարվածել ոչ ոքի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728