Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-Ն ՌՄԲԱԿՈԾԵԼ Է ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՎՏՈՇԱՐԱՍՅՈՒՆԸ

Փետրվար 23,2010 00:00

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի կողմից Ուրուզգան գավառում իրականացված ավիացիոն հարվածների արդյունքում առնվազն 27 խաղաղ բնակիչ է սպանվել եւ եւս 14-ը վիրավոր է: Այդ մասին հայտարարել է Աֆղանստանի կառավարությունը: BBC-ի մատուցմամբ, կոալիցիոն ուժերը խաղաղ բնակիչներին տեղափոխող ավտոշարասյունը սխալմամբ ընդունել են որպես թալիբ գրոհայինների:

Հիշեցնենք, որ Ուրուզգան գավառը գտնվում է թալիբների վերահսկողության տակ: Միաժամանակ, Աֆղանստանում ամերիկյան զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար Դեւիդ Պետրեուսը երկուշաբթի օրը հայտարարել է, թե Մարջա քաղաքի շրջանում ՆԱՏՕ-ի ուժերի ու Աֆղանստանի բանակի համատեղ գործողությունները թալիբների դեմ դեռ 12-18 ամիս կտեւեն: Հրամանատարն ասել է, թե՝ արդեն երկու շաբաթ ընթացող «Մաշտարակ» (թարգմանաբար՝ «Միասին») գործողությունը Աֆղանստանում թալիբ գրոհայինների դեմ սկսված ԱՄՆ նոր մարտավարության իրականացման միայն սկիզբն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել