Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԹԱՆԿՅԱՆՆ ՈՒ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 23,2010 00:00

\"\"Բնապահպանությամբ զբաղվող մի խումբ հայ երիտասարդ ակտիվիստներ նամակ էին ուղղել հայազգի հայտնի երգիչ Սերժ Թանկյանին ու խնդրել որեւէ երգ նվիրել կամ որեւէ խոսք ասել Հայաստանում բնապահպանության վերաբերյալ: Պատասխանը չի ուշացել: «Վայրի բնության եւ շրջակա միջավայրի ավերումն այլեւս չեն կարող արդարացվել առաջընթացի կամ բնական ռեսուրսների օգտագործման անունով: Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանով՝ սեփական գոյատեւման եւ ամեն ինչի ավերման միջեւ: Հիմնվելով մեր պատմական անցյալի եւ ներկա աշխարհաքաղաքական իրողության վրա՝ սննդի, ջրի եւ էներգետիկայի հարցում վստահությունը սեփական ուժերին չափազանց կարեւոր են: Վայրի բնության ավերումը եւ դրա արդյունքում ավելացող կարբոնային արտանետումները դեպի մթնոլորտ՝ պայմաններ են ստեղծել գլոբալ տաքացման համար, ինչը խիստ սահմանափակում է մեր ինքնավստահությունը: Հանքարդյունաբերությունը դեմ է մեր համատեղ շահերին՝ որպես ժողովուրդ եւ պետություն»,- ասված է նամակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել