Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Քնելու դիրքը բնորոշում է անձին

Փետրվար 23,2010 00:00

Ֆրանսիացի հոգեբան Պիեռ Դավիյոն, ուսումնասիրելով մարդկանց քնած վիճակում, եկավ այն եզրակացության, որ մարդու բնավորությունը համապատասխանում է մարմնի այն դիրքին, որով նա գերադասում է հանգստանալ գիշերային ժամերին:

Եվ այսպես.

1. Այն անձինք, որոնք քնում են որովայնի վրա, բավարարված չեն իրենց մասնագիտությունից, էլ ավելի դժգոհ են իրենց աշխատանքից, ինչպես նաեւ համոզված են, որ շրջապատում իրենց թերագնահատում են:

2. Նրանք, որոնք քնում են մեջքի վրա, մեծամասամբ ուժեղ, լիարժեք անձնավորություններ են, լիովին բավարարված են իրենց կենսակերպով: Այդ մարդիկ սակավ են հիշում անցյալը եւ բավարար չափով վստահ են իրենց ապագային:

3. Մարդիկ, ովքեր քնում են ոտքերը ծալած դիրքով կամ բարձը սեղմած իրենց, սովորաբար թախծոտ են, չնայած կարող են այդ թաքցնել: Նրանք կարիք ունեն քնքշության: Արտաքնապես հաճախ ցույց են տալիս, որ վճռական են եւ անկախ, սակայն ներքուստ անվստահ են իրենց ուժերին ու պաշտպանի կարիք են զգում:

4. Այն անձինք, ովքեր «վերմակը քաշում են գլխին»՝ վատատես են, մռայլ: Խիստ սակավ է, որ շրջապատի նկատմամբ լինում են անկեղծ: Բացի այդ, հաճախ լինում են վրիժառու:

5. Այն մարդիկ, որոնք ամբողջ գիշերը «պտտվում» են անկողնում, տանում են սթրեսներ, դեպրեսիա, նրանք շատ անհանգիստ են կյանքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել