Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր անուններ

Փետրվար 25,2010 00:00

Երեւանի օլիմպիական հերթափոխի պատանեկան մարզական քոլեջում ավարտվեցին ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները:
Ըստ քաշային կարգերի հանրապետության չեմպիոնի կոչում նվաճեցին: Տղաներ: 56 կգ քաշային կարգ՝ Մայիս Թաթոսյան, 62կգ՝ Վանիկ Ավետիսյան, 69 կգ՝ Դավիթ Մուրադյան, 77 կգ՝ Աղասի Աղասյան, 85 կգ՝ Գեւորգ Պողոսյան, 94 կգ՝ Լյովա Հաշարյան, 105 կգ՝ Արթուր Բաբայան, +105 կգ՝ Ռուբեն Ալեքսանյան:
Կանայք: 53 կգ՝ Իզաբելա Յայլյան, 58 կգ՝ Էլեն Գրիգորյան, 63 կգ՝ Ալլա Սամվելյան, 69 կգ՝ Քրիստինե Պետրոսյան, 75 կգ՝ Մելինե Դալուզյան, +75 կգ՝ Հռիփսիմե Խուրշուդյան:
Մեր տիտղոսավոր ծանրորդների մի մասը չի մասնակցել հանրապետության առաջնությանը եւ նորընծա չեմպիոնների անունները հայաստանցի մարզասերներին առայժմ շատ բան չեն ասում: Ի՞նչն է եղել անվանիների բացակայության պատճառը: Այս հարցի պատասխանը կտանք «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728