Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԵՆ

Մարտ 03,2010 00:00 Share

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 1-ին հրամանագիր է ստորագրել Արտակ Շաբոյանին հինգ տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին։

Արտակ Շաբոյանը ծնվել է 1975թ. Երեւանում։ Ավարտել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտն ու նույն բուհի ասպիրանտուրան, ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ ընդհուպ մինչեւ վարչության պետ: 2008-ից զբաղեցրել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, կոչումը՝ մաքսային ծառայության գնդապետ։ Դասավանդում է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում։ 2009-ից Հանրապետական կուսակցության անդամ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել